Իտալիայի հյուսիսում Ուկրաինայից մոտ 50 փախստական տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել

Իտալիայի հյուսիսում Ուկրաինայից մոտ 50 փախստական տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և շրջվել։ Վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մի քանիսը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Суспільне-ն։

Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել մարտի 13-ի առավոտյան Էմիլիա-Ռոմանիա շրջանի Ֆորլի քաղաքի մոտ, որը սահմանակից է Ադրիատիկ ծովին։

Քաղաքը մինչ այս ընդունել է մոտ 7000 փախստականի: 

Լուսանկարը՝ GBNews-ի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով