Էդմոն Մարուքյանը՝ Գագիկ Ծառուկյանի հարցով էթիկայի հանձնաժողովի ստեղծման մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի հարցով էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը։ Նա մասնավորապես նշել է․

«Եթե խոսքը գնում է մանդատից զրկելու պահանջի մասին, էթիկայի հանձնաժողովը մանդատից զրկող մարմին չի։ Մանդատից զրկելու համար գոյություն ունի ընթացակարգ․ ԱԺ խորհուրդը կամ 27 պատգամավոր, ովքեր որ իրավունք ունեն, պետք է դիմեն ՍԴ, եզրակացություն ստանան, որ ԱԺ-ն այդ եզրակացության հիման վրա մանդատից զրկի կամ չզրկի։ Հետևաբար էթիկայի հանձնաժողով ստեղծելն անիմաստ ժամավաճառության մասին խոսակցություններ են։ Եթե նման պրոցեսներ սկսելու քաղաքական կամք կա, թող ցույց տան, որ կամք կա, եթե չկա՝ ես կարծում եմ թեման արդեն անիմաստ շահարկվում է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով