Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որը թույլատրում է Ուկրաինայում Ռուսաստանի և նրա ռեզիդենտների գույքի բռնագրավումն՝ առանց դրա արժեքի փոխհատուցման։
Այս մասին, ՈւՆԻԱՆ-ի փոխանցմամբ, հաղորդել է Գերագույն Ռադայի մամուլի ծառայությունը։
«Ուկրաինայի նախագահ Վ․ Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի Գերագույն ռադայի ընդունած օրենքն «Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության և դրա ռեզիդենտների սեփականության իրավունքի օբյեկտները բռնագրավելու հիմնական սկզբունքների մասին»», – ասված է հաղորդագրությունում։