Մենք էլ ենք տարակուսած, որովհետև դա մեզ հայտնի չի եղել, հանգամանքները կպարզվեն, մեղավորները կպատժվեն․ Գլխավոր դատախազը Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի տան վաճառքի մասին |tert.am|

tert.am: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում գտնվող առանձնատան վաճառքի գործարքին։

Լրագրողի հարցին, թե հանրությունը տարակուսած է, թե ինչպես ստացվեց, որ Հովիկ Աբրահամյանի կալանքի տակ գտնվող   5 մլն դոլարանոց տունը հանվեց կալանքից և վաճառվեց, Արթուր Դավթյանը պատասխանեց․«Առայժմ մենք էլ ենք տարակուսած, որովհետև դա մեզ հայտնի չի եղել և մենք հիմա ձեռնարկում ենք անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի դրա բոլոր հանգամանքները պարզենք, իսկ մեղավորները դրա համար կենթարկվեն պատասխանատվության»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով