armenpress.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ Եվրոպական Միության արտաքին հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ- Նովստի»-ն:
«Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում մենք ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելի հետ քննարկել ենք Ուկրաինայի և Կիպրոսի հարցերի վերջին զարգացումները», – գրել է Չավուշօղլուն իր թվիթերյան միկրոբլոգում: