Ըստ Սլովենիայի վարչապետի՝ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցի շուրջ ԵՄ առաջնորդների միջև տարաձայնություն կա

Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան հայտնել է, որ Եվրամիության առաջնորդների միջև միասնականություն չկա  ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցի շուրջ։ «Մենք քննարկել ենք որոշ հարցեր (ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հետ կապված. – խմբ.) եւ ունենք որոշ տարաձայնություններ»,-  «ՌԻԱ նովոստի»-ի հաղորդմամբ՝ ասել է նա։

Յանշան մատնանշել է, որ մեծամասնություն են կազմել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցող երկրները․ «Կա մեծամասնություն, և Սլովենիան դրա մի մասն է, պետք է ազդանշան ուղարկել, որ անդամակցությունը կտրվի ոչ թե «վաղը»,  «վաղը» հնարավոր է դառնալ թեկնածու, այլ հետո մենք կօգնենք նրանց որքան հնարավոր է շուտ այդ գործն ավարտին հասցնելու համար»,- ասել է նա։

Իր հերթին Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտնել է, որ Ֆրանսիայում եվրոպական ոչ պաշտոնական գագաթնաժողովի մասնակիցները դեռ չեն կարողացել համաձայնության գալ այս հարցում։ «Մենք պատրաստ ենք հեռանկար տալ և սկսել ընթացակարգը… Ես կուզենայի, որ Ուկրաինան հենց հիմա ստանա թեկնածուի կարգավիճակ, դա առավելագույն խնդիր էր, որ դրված էր մեր առաջ, բայց հիմա հնարավոր չէ ստանալ»,- ասել է նա՝ հավելելով, որ դեռ կվերադառնան այս հարցին։

Հիշեցնենք՝ մարտի 1-ին Ուկրաինան ԵՄ անդամակցության հայտ էր ներկայացրել, որը, սակայն, մերժվել է։ Ուկրաինայից հետո նմանատիպ հայտեր են ներկայացրել նաեւ Վրաստանն ու Մոլդովան։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով