ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ «ՌԴ Զինված ուժերը գերճշգրիտ զենքի հարվածով խոցել են Լուցկի և Իվանո-Ֆրանկիվսկի ռազմական օդանավակայանները»։ Նա նաև նշել է նաև «ազատագրել են» Վոլնովախա քաղաքը։
Միևնույն ժամանակ Ուկրաինայի ԳՇ-ն հաղորդում է, որ վերջին վեց ժամում ուկրաինական և ռուսական զորքերի դիրքերում էական փոփոխություններ չեն եղել։
«Խերսոնի մարզում ռուսական կողմը փորձում է ոստիկանական ադմինիստրատիվ ռեժիմ մտցնել՝ ստեղծելով պարետատների համակարգ՝ «ժամանակավորապես գրավված բնակավայրերում կարգը» պահպանելու համար»»,- նշված է ԳՇ հաղորդագրության մեջ։