Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ նիստ է պահանջել՝ Ուկրաինայում «ԱՄՆ կենսաբանական ծրագրերի» առնչությամբ

Ռուսաստանը պահանջել է այսօր՝ մարտի 11-ին, ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստ անցկացնել Ուկրաինայում «ԱՄՆ ռազմակենսաբանական ծրագրերի» առնչությամբ, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկու խոսքերը։

«Ռուսական առաքելությունը մարտի 11-ին նիստ անցկացնելու խնդրանքով դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ Ուկրաինայի տարածքում ԱՄՆ ռազմակենսաբանական գործունեության քննարկման համար», – գրել է նա Թվիթերում։

Ավելի վաղ Ռուսաստանի Զինված ուժերի ճառագայթման, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը հայտարարել էր, որ Ուկրաինայում «հատուկ գործողության ընթացքում բացահայտվել է ավելի քան 30 կենսալաբորատորիաների գործունեությունը, որոնք աշխատել են ԱՄՆ Պաշտպանության նախարարությանը կից Սպառնալիքի կրճատման գործակալության պատվերով»։

Նրա խոսքով փետրվարի 24-ին դրանք Ուկրաինայի առողջապահության նախարարությունից հրահանգ են ստացել ամբողջությամբ ոչնչացնել այնտեղ գտնվող «կենսաբանական ագենտները»։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով