Պուտինը երբեք չի հրաժարվում շփումներից․ Լավրովը՝ Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպման մասին

ՌԴ արտաքին գործերի նախարար  Սերգեյ Լավրովը այսօր՝ Ուկրաինայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ քննարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման հնարավորությունը, հայտնում է «Ռիա Նովոստին»։
«Բոլորը լավ գիտեն, որ նախագահ Պուտինը երբեք չի հրաժարվում շփումներից: Մենք միայն ցանկանում ենք, որ այդ շփումները կազմակերպվեն ոչ թե հենց այնպես,  այլ որոշ կոնկրետ պայմանավորվածություններ հաստատելու համար»,- նշել է Լավրովը։ 

Նրա խոսքով՝ քննարկման արդյունքում եկել են այն եզրակացության, որ հանդիպումը կկայանա, երբ դրա անհրաժեշտությունը լինի․ «Մենք այսօր հաստատեցինք, որ Պուտինը չի հրաժարվում նախագահ Զելենսկու հետ հանդիպումից։ Հույս ունեմ, որ մի օր այդ անհրաժեշտությունը կառաջանա։ Բայց դրա համար անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանք իրականացնել, բանակցությունների երեք փուլերն ընթացել են։ Ուկրաինական կողմն ի գիտություն է ընդունել մեր կոնկրետ առաջարկները, և խոստացել է, որ կոնկրետ պատասխաններ է տալու։ Մենք սպասում ենք»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով