Ուկրաինական կողմը պնդում է, որ Ուկրաինայում և Եվրոպայում գազի փոխադրման վտանգ է առկա

Ուկրաինայի՝ գազի փոխանցման համակարգի օպերատորը տեղեկացնում է, որ Ուկրաինայում և Եվրոպայում գազի փոխադրման վտանգ է առկա, փոխանցում է Unian-ը։

«Օպերատորը (ОГТСУ)  հայտնում է ռուս զինվորականների և «ԼԺՀ» («Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության») զինված խմբավորումների կողմից Լուգանսկի մարզի Նովոպսկովի կոմպրեսորային կայանների տարածք, Խարկովի մարզի Կուպյանսկի տարածք մուտք գործելու, ինչպես նաև գազի փոխանցման համակարգի օբյեկտների աշխատանքին միջամտելու փորձերի մասին»,- ասվում է օպերատորի հայտարարությունում։

Ընկերությունը նշում է, որ այս միջամտությունը էական ռիսկեր է ստեղծում Ուկրաինայում և Եվրոպայում սպառողներին գազի շարունակական մատակարարման անվտանգության համար և կարող է հանգեցնել տարածաշրջանում տեխնոլոգիական աղետի։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով