Կիևը մշտապես հանդես է գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև ուղիղ բանակցությունների առաջարկով, այժմ այդ հարցը երկու երկրների արտաքին գործերի նախարարների քննարկման փուլում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ria.ru-ն։
Հիշեցնենք, որ այսօր Անթալիայում հանդիպում է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հանդիպումը՝ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ։ TACC-ի թղթակցի փոխանցմամբ հանդիպումը տևել է ավելի քան մեկուկես ժամ։