Անթալիայում սկսվել են Լավրովի եւ Կուլեբայի բանակցությունները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայում հանդիպում Է անցկացնում Ուկրաինայի իր պաշտոնակից Դմիտրի Կուլեբայի հետ: Այդ մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Նախարարների հանդիպումը տեղի Է ունենում Անթալիայում անցկացվող դիվանագիտական համաժողովի շրջանակներում, հանդիպմանը նաեւ կմասնակցի Թուրքիայի ԱԳ նախարարության ղեկավար Մեւլյութ Չավուշօղուն: Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարությունների ղեկավարների շփումը կայացել Է ռուսական եւ ուկրաինական պատվիրակությունների՝ Բելառուսում անցկացված բանակցությունների երեք փուլից հետո, որոնք նվիրված Էին Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողության ֆոնին հակամարտությունից դուրս գալու ուղիներ գտնելուն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով