ԵՄ-ում քննադատել են Ստամբուլում ընտրությունների արդյունքները չեղարկելու Թուրքիայի ԲԸՀ-ի որոշումը |armenpress.am|

armenpress.am: Ստամբուլում կայացած ընտրությունների արդյունքները չեղարկելու եւ կրկնական քվեարկություն անցկացնելու Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի որոշումը հակասում Է ժողովրդավարական ընտրական գործընթացի բուն գաղափարին:

Այդ մասին ասված Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի եւ ընդլայնման ու հարեւանության քաղաքականության հարցերով եվրակոմիսար Յոհաննես Հանի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել Է մայիսի 6-ի երեկոյան:

Թուրքիայի ԲԸՀ-ն որոշում Է ընդունել չեղարկել Ստամբուլում կայացած ընտրությունների արդյունքները, որոնցում պարտություն Է կրել երկրի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած Արդարության եւ զարգացման կուսակցության թեկնածուն:

Հանձնաժողովը հայտնել Է, որ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից թեկնածու Էկրեմ Իմամօղլուին քաղաքապետ ճանաչելու մասին հավաստագիրը հետ Է կանչվելու: Ինչպես նշվում Է ԵՄ-ի ներկայացուցիչների հայտարարության մեջ, թուրքական ԲԸՀ-ի որոշումը քաղաքականացված Է եւ «հակասում Է ընտրական գործընթացի հանգուցային նպատակին, այն Է՝ ժողովրդի կամքի ընդունումը»:Բացի այդ, նման քայլը «խախտում Է Թուրքիայի՝ որպես Եվրախորհրդի անդամի պարտավորությունները»,- ասված Է հայտարարության մեջ: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով