Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ոչ իրատեսական է համարում Ռուսաստանից բնական գազի ներկրման՝ ԵՄ-ի հնարավոր արգելքը։ Այս մասին նա հայտարարել է Bloomberg-ին տված հարցազրույցում, ինչպես փոխանցում է հունական կառավարության մամուլի ծառայությունը։
Ի պատասխան հարցի՝ ցանկանո՞ւմ է արդյոք Հունաստանը ՌԴ-ից էներգառեսուրսների ներկրման արգելքը, Միցոտակիսն ասել է․ «Չեմ կարծում, թե ՌԴ-ից գազի ներկրման անհապաղ արգելքն իրատեսական առաջարկ է այս պահին»։
Կառավարության ղեկավարը գաղափար չունի՝ Ռուսաստանն ինքը կցանկանա՞ դադարեցնել էներգակիրների մատակարարումը ԵՄ․
«Չգիտեմ։ Եթե դա այդպես է, իհարկե, մենք դրան պետք է պատրաստ լինենք։ Օրինակ, Հունաստանը ներկրում է 2 մլրդ կուբամետրից քիչ ավելի ռուսական գազ։ Արտակարգ իրավիճակների դեպքում մենք ունենք պլաններ։ Մենք հեղուկ բնական գազի սարքավորումներ ունենք (ընդունելու եւ պահելու)։ Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած անսպասելիության։ Բայց դուք ինձ հարցրիք՝ հավատո՞ւմ եմ ես, որ մենք՝ Եվրոպան, միակողմանիորեն կարող ենք հրաժարվել ռուսական գազից։ Եւ իմ պատասխանն այսպիսին է․ դա ոչ իրատեսական առաջարկ է»։