«Укренерго»-ն նշում է, որ «ռուս ագրեսորների թշնամական գործողությունների հետևանքով» Չեռնոբիլի ատոմակայանը լիովին հոսանքազրկվել է։
«Առկա տեղեկությունների համաձայն՝ միջուկային վառելիքի պահեստում պահվում է մեծ քանակությամբ սպառված վառելիք, որն առանց գործող հովացման համակարգի վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար, ռադիացիոն ֆոնի ավելացման վտանգ: Առանց էլեկտրամատակարարման Չեռնոբիլի ատոմակայանում օդափոխությունը և հրդեհաշիջման համակարգը չեն աշխատի»,- ասվում է հայտարարության մեջ։
Ընկերության պնդմամբ՝ Էլեկտրահաղորդման գծերի վերականգնումը չափազանց կարևոր է, և դրա համար անհրաժեշտ է, որ ռուսական կողմը հեռանա Չեռնոբիլի ատոմակայանի տարածքից։