Պուտինը հրամանագիր է ստորագրել ապրանքների և հումքի արտահանման և ներմուծման սահմանափակումների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել արտաքին տնտեսական գործունեության ոլորտում ՌԴ անվտանգության ապահովման համար հատուկ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ։ Գրում է ria.ru-ն։

Կառավարության ղեկավարը հանձնարարել է մինչեւ տարեվերջ արգելք դնել որոշ ապրանքների եւ հումքի երկրից դուրս արտահանման վրա․ դրանց ցանկը կորոշի կառավարությունը։

«Արդյունաբերության անվտանգության ապահովման եւ անխափան գործունեության համար որոշում եմ… մինչեւ 2022-ի դեկտեմբերի 31-ը կիրառել հետեւյալ հատուկ տնտեսական միջոցները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հրամանի համաձայն՝ սահմանափակումը չի տարածվի այն ապրանքների ու հումքի վրա, որոնք ռուսները, օտարերկրացիները կամ էլ քաղաքացիություն չունեցող անձինք կներկրեն կամ կարտահանեն անձնական օգտագործման համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով