Գլխավորը՝ ՌԴ ՊՆ նոր ճեպազրույցից.
- Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի երկու բնակավայրեր,
- Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան Ուկրաինայում ոչնչացրել է 32 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ 23 տարածք, որտեղ կենտրոնացված է զենք և տեխնիկա,
- ՌԴ զինված ուժերը գործողության ընթացքում ոչնչացրել են ուկրաինական ռազմական ենթակառուցվածքի 2581 օբյեկտ,
- ԴԺՀ-ի ուժերը Մարիուպոլում առաջ են անցել գրեթե մեկ կիլոմետր,
- Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում գործողության սկզբից ոչնչացրել են 123 Ս-300, Բուկ Մ-1 և Օսա զենիթահրթիռային համակարգեր,
- ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի և ռուսական զինված ուժերի զորքերը վերահսկողություն են հաստատել յոթ բնակավայրերի վրա։
Գլխավորը՝ Ուկրաինայի ՊՆ հաղորդագրությունից․
- Արեւելյան ուղղությամբ Միացյալ ուժերի խմբավորումը պաշտպանական գործողություն է իրականացնում Դոնեցկում, Սլոբոժանսկում եւ Թավրիյսկի շրջանի մի մասում,
- Մարիուպոլի շրջանաձեւ պաշտպանությունը շարունակվում է.
- Պաշտպանական խմբերն ու ուժերը Կիեւում շարունակում են հետ մղել հարձակումն ու պահել հակառակորդին՝ պահպանելով քաղաքի շուրջ պաշտպանական սահմանները,
- Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են Չեռնիգովի պաշտպանությունը,
- Խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը՝ օկուպանտները շարունակում են պատանդ պահել խաղաղ բնակիչներին, վնաս հասցնել քաղաքացիական անձանց տներին, թալանել տեղացիներին, եւ այլն,
- Այս ընթացքում հակառակորդը զգալի թույլացրել է առաջխաղացման տեմպը, անձնակազմը բարոյալքված է։