Աշխարհի խոշորագույն Shell նավթագազային ընկերությունը հայտարարել է ռուսական նավթի և գազի գնումներն աստիճանաբար դադարեցնելու, կարճաժամկետ կապիտալի շուկաներում անմշակ նավթի հետ կապված գործարքների անհապաղ դադարեցման մասին՝ ի պատասխան այդ երկրի հետ գործարքներ անելու վերաբերյալ միջազգային հանրության հանդիմանանքին, հայտնում է Bloomberg-ը։
«Մենք գիտակցում ենք, որ ռուսական անմշակ նավթի գնման մասին մեր նախորդ շաբաթվա որոշումը սխալմունք էր», – ասված է ընկերության հայտարարությունում։
Ընկերությունը նշել է, որ հրաժարվելու է ռուսական գազից և նավթից հնարավորինս արագ, սակայն դա կարող է շաբաթներ տևել և հանգեցնել իր որոշ նավթաարդյունահանող գործարաններում վառելիքի արտադրության նվազման։
Որպես առաջին անհապաղ քայլ Shell-ը կդադարեցնի ռուսական նավթի սպոտային գնումները։ «Ընկերությունը նաև կփակի իր բենզալցակայաններն ու ավիացիոն վառելիքի և յուղանյութերի արտադրությունը Ռուսաստանում», – ասված է ընկերության թվիթերյան էջում։
Նորա Վանյան