aysor.am։ Սիրիական զորքերի հրետանին երեքշաբթի Հալեպից (Դամասկոսից 360 կիլոմետր) դեպի հարավ և արևմուտք գրոհել է հրոսակային կազմավորումների դիրքերը, հայտնել է Al Ekhbariya կառավարական հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ հարվածներ են հասցվել Քֆար Համրա և Խալսա արվարձաններին, նաև «Ռաշիդին-5» միկրոշրջանին, որոնք իրենց ձեռքում են պահում զինյալները: Այնտեղից նրանք գնդակոծում են քաղաքի այն թաղամասերը, որոնք գտնվում են սիրիական բանակի պաշտպանության ներքո: