Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ բանակցությունների երրորդ փուլը ավարտվել է․
«Բանակցությունների երրորդ փուլն ավարտվեց։ Հումանիտար միջանցքների աշխատանքների բարելավմանն ուղղված փոքր դրական տեղաշարժեր կան։
Կարգավորման հիմնական քաղաքական հատվածի՝ կրակի դադարեցման և անվտանգության երաշխիքների հետ կապված ինտենսիվ խորհրդակցությունները շարունակվել են։ Այսօրվա դրությամբ էական արդյունքներ չկան»:
Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին նույնպես հայտնել է բանակցությունների արդյունքների մասին․
«Մենք երկար ժամանակ քննարկել ենք հումանիտար միջանցքների խնդիրը․ հուսով ենք, որ միջանցքները կսկսեն գործել վաղվանից։ Ռուսաստանը հույս ուներ Ուկրաինայի հետ բանակցություններում գոնե արձանագրություն ստորագրել, սակայն ոչինչ չստորագրվեց։ Բանակցություններից մեր սպասելիքները չարդարացան, բայց դրանք կշարունակվեն»։