«Եդինայա Ռոսիա»-ն առաջարկում է ազգայնականացնել Ռուսաստանից հեռացած ընկերությունների արտադրությունները

Արևմտյան որոշ ընկերությունների որոշումը՝ փակել իրենց բիզնեսը Ռուսաստանի Դաշնությունում, կանխամտածված սնանկացում է․ «Եդինայա Ռոսիա»-ն առաջարկում է ազգայնականացնել նրանց արտադրությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է «Եդինայա Ռոսիայի»  խորհրդի գլխավոր քարտուղար Անդրեյ Տուրչակը։

«Արևմուտքը սանձազերծեց պատժամիջոցների պատերազմ Ռուսաստանի դեմ, որում ընդգրկվեցին ոչ միայն կառավարություններ, այլ նաև մասնավոր ընկերություններ: Նրանցից ոմանք հայտարարում են Ռուսաստանում բիզնեսից դուրս գալու և իրենց ձեռնարկությունների փակման մասին»,-ասել է Տուրչակը:

Նրա խոսքով՝ դա զուտ քաղաքական որոշում է.

«Արևմտյան ընկերությունների նման գործողությունները ոչ այլ ինչ են, քան կանխամտածված սնանկացում: «Եդինայա Ռոսիա»-ն առաջարկում է ազգայնացնել այն ընկերությունների արտադրությունը, որոնք Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ հայտարարել են Ռուսաստանում իրենց արտադրության դադարեցման և փակման մասին»,- ասել է Տուրչակը:

 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով