Արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին ՌԴ նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու մասին Ուկրաինայի հայցի առաջին լսումները

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին Ռուսաստանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու մասին Ուկրաինայի հայցի առաջին լսումները։ Այս մասին հաղորդում է TACC-ը։

Նիստի ավարտին դատավոր Ջոան Դոնոխյուն հայտնեց, որ դատարանը մտադիր է հնարավորինս շուտ որոշում կայացնել միջանկյալ միջոցների մասին։

Նա նաև խնդրեց հայցվոր կողմին (Ուկրաինայի ներկայացուցիչներին) կապի մեջ մնալ դատարանի հետ՝ հաշվի առնելով, որ գուցե անհրաժեշտություն առաջանա գործի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ տրամադրելու։

Հիշեցնենք, որ լսումները, որ պլանավորված են մարտի 7-8-ը, նվիրված են միջանկյալ միջոցներին, որոնք դատարանը կարող է կիրառել քննության ընթացքում, որպեսզի կանխի ռուս-ուկրաինական հակամարտության սրացումը։ Ռուսական կողմի խոսքը պետք է ներկայացվի մարտի 8-ին։

Այսօր Ռուսաստանի ներկայացուցիչները Հաագայում չէին մասնակցում ՄԱԿ-ի դատարանի նիստին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով