Ուկրաինայի ԱԳՆ-ից հայտնում են, որ Լավրով-Կուլեբա հանդիպման հնարավորությունը քննարկվում է

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ քննարկվում է Անթալիայում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպման հնարավորությունը։

Այս մասին UNIAN-ին տված մեկնաբանությունում հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի խոսնակ Օլեգ Նիկոլենկոն։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ Թուրքիայի նախագահի նախաձեռնությամբ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ծրագրվում է շփում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի միջև՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով