Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ծրագրվում է շփում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի միջև։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան, փոխանցում է TACC-ը։
«Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Թուրքիայի նախագահի նախաձեռնությամբ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ծրագրվում է շփում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի միջև՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ»,- ասել է Զախարովան։