Կարծում եմ՝ Ուկրաինան կհաղթի. Ֆրանսիայի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանն ասել է, որ հավատում է Ուկրաինայի վերջնական հաղթանակին ռուսական ներխուժման դեմ։ Այնուամենայնիվ, նա նախազգուշացրել է ավերածությունների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին, ինչին կարող է հանգեցնել  խոշոր քաղաքների պաշարումը, գրում է bfmtv.com-ը:

«Կարծում եմ՝ Ուկրաինան կհաղթի»,- France 5-ի եթերում ասել է արտաքին գործերի նախարարը։

«Մենք սահմանել ենք զգալի պատժամիջոցներ, որոնց հետևանքները ծանր են և, իմ կարծիքով, ավելի ու ավելի ծանր կլինեն, ինչը նշանակում է, որ պատերազմի համար վճարվելիք գինը կդառնա անտանելի, և ինչ-որ պահի նախագահ Պուտինը կկանգնի ընտրության առաջ՝ կամ էական հետևանքներ ստանալ Ռուսաստանի գործունեության վրա, կամ սկսել բանակցություններ»,- պարզաբանել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով