KPMG խոշորագույն աուդիտորական ընկերությունը կասեցնում է աշխատանքը Ռուսաստանում և Բելառուսում

Աշխարհի խոշորագույն աուդիտորական ընկերություններից մեկը՝ KPMG-ն հայտարարել է, որ դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում և Բելառուսում ուկրաինական ճգնաժամի ֆոնին։

«Մենք հավատում ենք, որ մյուս գլոբալ ընկերությունների հետ միասին պատասխանատվություն ենք կրում այն բանի համար, որ պատասխանենք Ուկրաինայում Ռուսաստանի իշխանության կողմից շարունակվող ռազմական գրոհին։ Որպես արդյունք մեր ռուսաստանյան և բելառուսական գրասենյակները կլքեն KPMG ցանցը»,- ասված է ընկերության թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ KPMG-ն ավելի քան 4,500 աշխատակից ունի Ռուսաստանում և Բելառուսում, և նրանց հետ աշխատանքային կապերի խզումն անհավանական ծանր է։

«Մենք կձեռնարկենք հնարավոր միջոցներն՝ այս անցումային փուլում մեր նախկին գործընկերներին աջակցելու համար, որոնց վրա կազդի այս որոշումը»։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով