ԱՄՆ-ի մայրաքաղաքում կիրակի ակցիա է տեղի ունեցել՝ Ուկրաինայում ոչ թռիչքային գոտի ստեղծելու, երկրի պաշտպանունակության ամրապնդման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խորացման համար։ Այս մասին հաղորդում է Ukrinform-ը։
Ըստ հաղորդագրության՝ ցուցարարները հավաքվել էին Սպիտակ տան դիմաց։
Կազմակերպիչները նշել են, որ «քաղաքացիական տարածքների ավերիչ ռմբակոծությունների, ինչպես նաև ռուսական զորքերի կողմից «Զապորոժիե»-ի ԱԷԿ-ում «միջուկային Արմագեդոնի» սպառնալիքի պայմաններում ուկրաինական համայնքը և մտահոգված դաշնակիցները պահանջում են, որ մեծացվի ԱՄՆ օգնությունը Ուկրաինային»։
Նրանք նաև ուշադրություն են հրավիրել նաև աճող հումանիտար ճգնաժամի վրա, որն այժմ դուրս է գալիս Ուկրաինայի սահմաններից և տարածվում եվրոպական այլ երկրներ, ինչին, ըստ նրանց, հրատապ արձագանք է հարկավոր։
Ակցիայի մասնակիցները նաև պաստառներ ունեին՝ «Ոչ թռիչքների գոտի Ուկրաինայի վրայով», «Դադարեցրե՛ք պատերազմն Ուկրաինայում», «Փակե՛ք մեր երկինքը», «Աջակցե՛ք Ուկրաինային» գրություններով։