«Մարտի 6-ի առավոտյան՝ ժամը 11:30-ի սահմաններում, ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հաղորդում է ստացել, որ Մարիուպոլում հրետակոծության հետևանքով վնասվել են «SMM Mariupol Hub»-ի տարածքները։ SMM ազգային առաքելության անդամների նախնական հաղորդագրությունների համաձայն՝ կառույցը վնասվել է, SMM կապի սարքավորումները ավերվել են, և երկու մեքենա այրվել է», – ասվում է ԵԱՀԿ SMM 2022 թվականի մարտի 6-ին հրապարակված ամենօրյա զեկույցում։
Ինչպես նշվել է, բոլոր կողմերը տեղեկացված են եղել Մարիուպոլում SMM-ի տարածքների կոորդինատներից, որպեսզի նախքան ռազմական գործողությունների սկիզբը ապահովեն դրանց պաշտպանությունը։
Զեկույցում նշվում է նաև, որ մարտի 6-ի երեկոյան ավարտվել է Խերսոնի մոնիտորինգի խմբի տարհանումը Ռուսաստանի Դաշնություն։Բացի այդ, շարունակվել է նախկինում Կրամատորսկում և Սեվերոդոնեցկում տեղակայված ազգային առաքելության անդամների տեղափոխումը: Մեկնարկել է նաև նախկինում Կիևում տեղակայված ազգային առաքելության անդամների տեղափոխումը:
«Շարունակվող կինետիկ ակտիվության սրման և հումանիտար միջանցքի վերաբերյալ համաձայնության բացակայության պատճառով Մարիուպոլում նախկինում տեղակայված ազգային առաքելության անդամների տեղափոխումը երկրորդ անգամ չի կարող սկսվել: Այս առաքելության անդամների տեղափոխումը նախատեսվում է, երբ անվտանգության իրավիճակը դա թույլ տա»,- նշվում է հաղորդագրության մեջ։