Ռուսաստանում դադարեցվել է BBC World News հեռուստաալիքի հեռարձակումը

BBC-ն հայտարարել է, որ իր BBC World News հեռուստաալիքը այլևս չի հեռարձակվի Ռուսաստանում։ Այս մասին ասված է բրիտանական հեռարձակման կորպորացիայի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մարտի 4-ին BBC-ն հայտարարել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում՝ ռուսական օրենսդրության խստացման պատճառով։

Նշենք, որ ամերիկյան CNN հեռուստաընկերությունը, գերմանական առաջատար ARD և ZDF հեռուստաալիքները և իտալական RAI պետական ​​հեռուստատեսությունը հայտարարել են Ռուսաստանի Դաշնությունում հեռարձակումը դադարեցնելու մասին։ Մի շարք այլ արտասահմանյան գործակալություններ նույնպես հայտնել են Ռուսաստանում իրենց լրագրողների աշխատանքի ժամանակավոր դադարեցման մասին։

Ավելի վաղ «Ռոսկոմնադզորը» սահմանափակել էր մուտքը մի շարք լրատվամիջոցների կայքեր՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին կեղծ տեղեկություններ հրապարակելու համար։ 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 4-ին ստորագրել է օրենքը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վերաբերյալ կեղծ տեղեկությունների տարածման համար։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով