Բայդենը Զելենսկու հետ զրույցում նշել է, որ ԱՄՆ-ն ավելացնում է ռազմական և տնտեսական օգնությունն Ուկրաինային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ 

Բայդենն ասել է, որ իր վարչակազմն ավելացնում է ռազմական և տնտեսական օգնությունն Ուկրաինային, ինչպես նաև ողջունել է Visa-ի և Mastercard-ի որոշումը՝ դադարեցնելու Ռուսաստանի Դաշնության տարածքում ծառայությունների մատուցումը։

«ԱՄՆ-ն մեծացնում է Ուկրաինային անվտանգության, հումանիտար և տնտեսական օգնությունը։ Բայդենը սերտ համագործակցում է Կոնգրեսի հետ՝ լրացուցիչ ֆինանսավորման ստացման համար։

ԱՄՆ նախագահ նաև մտահոգություն է հայտնել Զապորոժյեի ԱԷԿ-ի վրա Ռուսաստանի հարձակման կապակցությամբ,

Ղեկավարները քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին բանակցությունները», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցի մասին թվիթերյանն իր էջում գրառում է կատարել նաև Վլադիմիր Զելենսկին։ 

«Օրակարգում ներառված են եղել անվտանգության, Ուկրաինայի ֆինանսական աջակցության և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակման հարցերը», ասված է գրառման մեջ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով