Մենք այլեւս սահման չունենք բարեկամ Լեհաստանի հետ․ Զելենսկի

Լեհաստանի եւ Ուկրաինայի իշխանություններին հաջողվել է կանխել հումանիտար ճգնաժամը սահմանին։ Այս մասին իր ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Հաջողվեց իրավիճակն այնպես կազմակերպել, որ ուկրաինացի հազարավոր կանայք ու երեխաներ արժանի վերաբերմունք ստանան։ Ոչ ոք չի հարցնում՝ ինչ ազգություն ունեն նրանք, ինչ հավատք, որքան գումար ունեն։ Փաստացի, մենք այլեւս սահման չունենք բարեկամ Լեհաստանի հետ։ Որովհետեւ մենք միասին բարու կողմն ենք։ Մենք սահմաններին չենք հասել։

Ես վստահ եմ, շուտով մենք մերոնց կարող ենք ասել «վերադարձե՛ք, վերադարձե՛ք Լեհաստանից, Ռումինիայից, Սլովակիայից եւ մնացյալ բոլոր բարեկամ երկրներից։ Վերադարձեք, որովհետեւ այլեւս վտանգ չկա»

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով