Թշնամիներն (ռուսները,-խմբ․) Իրպենի շրջանում պայթեցրել են երկաթգծերը՝ անհնար դարձնելով տարհանումը երկաթուղային գծերով։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Ալեքսանդր Մարկուշինը։
«Բոլոր մարդկանց, որոնք Իրպենի երկաթուղային կայարանում սպասում էին տարհանման, խնդրում ենք շտապ գնալ Նովոիրպենսկի մայրուղի (Ռոմանովկա գյուղի կամուրջ), որտեղ ավտոբուսներով տարհանում կիրականացվի դեպի Կիեւ»։