Թուրքիան իր օդային տարածքը բաց կպահի Ռուսաստանի և մյուս երկրների համար. Չավուշօղլու

Թուրքիան իր օդային տարածքը բաց կպահի Ռուսաստանի և մյուս երկրների համար: Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այս մասին նա հայտարարել է Yeni Şafak-ին տված հարցազրույցում։ 

Նա նշել է, որ Թուրքիայի օդային տարածքի բաց լինելը կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլ նաև պատժամիջոցներ կիրառող երկրների և նրանց քաղաքացիների համար՝ հավելելով, որ օդային տարածքի բաց լինելը ռազմավարական և մարդասիրական նշանակություն ունի։ 

Արտգործնախարարը նաև հայտնել է, որ երեկվա դրությամբ Ուկրաինայից տարհանվել է Թուրքիայի 9 հազար 653 քաղաքացի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով