Ուկրաինային ցուցաբերված միջազգային աջակցությունը գերազանցել է $15 միլիարդը, ինչպես նշում է Liga.net-ը, հաղորդել է Ուկրաինայի Ազգային բանկի նախագահ Կիրիլ Շևչենկոն մարտի 3-ին կայացած ճեպազրույցի ընթացքում։
«Մեր գնահատականներով՝ միջազգային ֆինանսական, տեխնիկական և մարդասիրական աջակցությունը համարժեք է ավելի քան $15 միլիարդ դոլարի, դրանցից ավելի քան $5 միլիարդն անմիջականորեն բյուջե է ուղղվել», – հաղորդել է Շևչենկոն։
Մասնավորապես, ԵՄ-ն Ուկրաինային 1,2 միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնություն կցուցաբերի, ակնկալվում է նաև Համաշխարհային բանկի և Արտարժույթի միջազգային հիմնադրամի ֆինանսական օգնությունը ($3 մլրդ դրամ – խմբ․)։
«Աջակցության մասին է հայտարարել ժողովրդավարական աշխարհի երկրների զգալի մասը», – նշել է նա։
- Մարտի 3-ին Եվրամիությունն Ուկրաինայի հետ հուշագիր է ստորագրել 1,2 միլիարդ դոլարի մակրոֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին։
- The Washington Post-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Կոնգրեսին կոչ է արել բյուջեից $10 միլիարդ օգնություն տրամադրել Ուկրաինային։
Նորա Վանյան