«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովում մարտի 3-ին ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։
Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայկ Կոնջորյանը:
«Դեսպանին ներկայացրել ենք Հայաստանում ժողովրդավարական առաջընթացի ուղղությամբ մեր կողմից տարվող աշխատանքները և մեծապես կարևորել Ֆրանսիայի աջակցությունն այդ ուղղությամբ։
Կարևորել ենք Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջխորհրդարանական կապերի զարգացումը բարեկամական խմբերի և միջխորհրդարանական պատվիրակությունների մակարդակում։
Պայմանավորվածություն ենք ձեռք բերել շարունակելու ակտիվ համագործակցությունը միջխորհրդարանական համագործակցության ամենատարբեր բնագավառներում»,- նշված է գրառման մեջ: