Բելառուսին ուզում են ներքաշել պատերազմի մեջ, որ մենք անպաշտպան թողնենք մեր սահմանները․ Լուկաշենկո

Բելառուսին ուզում են ներքաշել պատերազմի մեջ, որպեսզի մենք անպաշտպան թողնենք մեր սահմանները։ Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է TACC-ը։ 

«Դուք տեսնում եք՝ նրանք ուզում են մեզ ներքաշել պատերազմի մեջ, հատուկ այն բանի համար, որ մենք անպաշտպան թողնենք մեր սահմանները»։

Նախագահի խոսքով՝ Բելառուսի իշխանությունները պարզել են այդ ծրագրերը։ Լուկաշենկոն հայտարարել է, որ հակառակորդի կողմից շատ ստեր կլինեն։ «Մենք գիտենք, թե նրանք ինչ են ուզում։ Մենք դրան պատրաստ ենք, մենք կկռվենք ու կզոհվենք ձեզ համար մեր հողի վրա, համոզված եղեք դրանում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով