Չորեքշաբթի օրը ռուսական չորս կործանիչներ խախտել են Շվեդիայի օդային տարածքը։ Այս մասին տեղեկանում ենք Շվեդիայի Զինված ուժերի կայքում տեղադրված հայտարարությունից։
«Ռուսական երկու Սու-27 և երկու Սու-24 խախտել են Շվեդիայի օդային տարածքը։ Խախտումը կարճատև է եղել և տեղի է ունեցել Գոթլանդից արևելք՝ ծովի մյուս կողմում։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մենք միջադեպին շատ լուրջ ենք վերաբերվում։ Դա Ռուսաստանի կողմից ոչ պրոֆեսիոնալ և անպատասխանատու գործողություն է», -ասել է Շվեդիայի ռազմաօդային ուժերի ղեկավարը: