ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թեկնածուներ է առաջադրել։ Հայտարարությունը ստորև․
«ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թեկնածուների առաջադրման մասին հայտարարություն է ստորագրել, որում մասնավորապես նշվում է.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «հայտարարություն է ստորագրել՝ Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղերից մեկի համար առաջադրել է Մեսրոպ Մակյանի, Աննա Մարգարյանի և Արսեն Նիկողոսյանի թեկնածությունները, իսկ դատավորի մյուս թափուր տեղի համար՝ Լուսինե Աբգարյանի, Սերգեյ Մարաբյանի և Ռուբիկ Մխիթարյանի թեկնածությունները»»: