ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Առնակ Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Առնակ Ավետիսյանը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Հովհաննես Սաշայի Ավետիսյանը նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հովհաննես Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ: