ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ Կիևում հեռուստաաշտարակի տեխնիկական սարքավորումները շարքից դուրս են եկել

Կիևում հեռուստաաշտարակի տեխնիկական սարքավորումները շարքից դուրս են եկել, բնակելի շենքերի ոչնչացում չի թույլատրվել։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը։  Գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի դեմ տեղեկատվական հարձակումները ճնշելու համար ճշգրիտ զենքերով հարվածներ են հասցվել Ուկրաինայի Անվտանգության ծառայության տեխնոլոգիական օբյեկտներին և հոգեբանական գործողությունների 72-րդ գլխավոր կենտրոնին»,- հայտնել է նա։

Նա նաև նշել է, որ ՌԴ ԶՈՒ-ն վերահսկողության տակ է վերցրել Տոկմակ և Վասիլևկա քաղաքները։

Հատուկ գործողության ընթացքում շարքից դուրս է բերվել Ուկրաինայի 1502 ռազմական օբյեկտ,  ցամաքում ոչնչացվել է 47, երկնքում՝ 11 ինքնաթիռ, ինչպես նաև 472 տանկ և այլ զրահատեխնիկա, 46 անօդաչու թռչող սարք։

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ՊՆ-ից հայտնել էին, որ բարձր ճշգրտության զենքով հարված է հասցվելու Ուկրաինայի անվտանգության ծառայության և 72-րդ տեղեկատվական-հոգեբանական գործողությունների Կիևի գլխավոր կենտրոնի տեխնոլոգիական օբյեկտներին։

Ռուսական կողմը Կիևի բնակիչներին, որոնք ապրում են ռելեային հանգույցների մոտակայքում, հորդորել էր լքել իրենց տները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով