Եվրախորհրդարանը ճանաչում է Ուկրաինայի եվրոպական հեռանկարը. կառույցի նախագահ |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 1-ին ելույթ է ունենում Եվրախորհրդարանում։  Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան ասել է, որ Եվրախորհրդարանը ճանաչում է Ուկրաինայի եվրոպական հեռանկարը, գրում է korrespondent.net-ը։

«Մենք ճանաչում ենք Ուկրաինայի եվրոպական հեռանկարը: Մենք ողջունում ենք, պարոն նախագահ, Ուկրաինայի հայտը թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և կաշխատենք հասնել այդ նպատակին: Մենք պետք է միասին նայենք ապագային», – ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիությունը պաշտոնապես սկսել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հայտի քննարկման ընթացակարգը։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Եվրամիությունում Ուկրաինայի ներկայացուցիչ Վսեվոլոդ Չենցովը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով