Կիևի նահանգում չորս քաղաքացիական անձ է զոհվել ռուսական կողմի հրթիռային հարվածներից։ Այս մասին, ինչպես փոխանցում է ukrinform.net-ը, տեղեկացնում է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։
«2022 թվականի փետրվարի 28-ին ռուսական կողմից հրթիռային հարվածներ են հասցվել Վասիլկովի հինգ հարկանի և Բիլլա Ցերկվայի եռահարկ հանրակացարանների վրա։ Ֆաստիվ շրջանի Կալինիվկայում հրետակոծության հետևանքով ավերվել է երեք բնակելի տուն։ Կիևի մարզում հրետակոծությունից տուժել է նաև ծննդատունը։ Արդյունքում 5 քաղաքացի վիրավորվել է, 4-ը՝ մայացել»,- ասված է հայտարարության մեջ։