Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ազգային ոստիկանությունը Մարիուպոլի բնակիչների մեկնման համար մարդասիրական երկու միջանցք են բացում։ Այդ մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այսօր հաղորդել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ոստիկանության պետի տեղակալ Էդուարդ Բասուրինը։
«Բոլոր քաղաքացիական անձանց համար, որոնք ցանկություն են հայտնել ժամանակավորապես մեկնել անվտանգ վայրեր, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ԴԺՀ-ի ժողովրդական ոստիկանության վարչության հետ միասին կազմակերպում են երկու մարդասիրական միջանցք։
Նա հավելել է, որ Մարիուպոլը հնարավոր կլինի լքել մարտի 2-ից։