Այսօր առավոտյան համացանցում լուսանկարներ և տեսանյութ տարածվեցին, որտեղ երևում էր, որ Կիևյան կամրջից «Армия России» վերտառությամբ պաստառ է կախված։
Սակայն պաստառն արագորեն անհետացել էր, ինչի արդյունքում սկսեցին քննարկումներ, որ այն իրականում չի եղել և վիդեո խմբագրման արդյունք է։
Կամուրջի մոտակայքում առկա տեսախցիկը, սակայն, հաստատում է, որ պաստառն իսկապես կախվել էր Կիևյան կամրջից։