Սևերսկի շրջանում շարունակվում են պաշտպանական մարտերը. Ուկրաինայի ՊՆ

Սևերսկի շրջանում շարունակվում են պաշտպանական մարտերը՝ հյուսիսարևելյան ուղղությամբ ռուսական կողմի առաջխաղացումը դեպի Կիև կանխելու համար։ Այս մասին հայտնում է Ուրկաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

Երկրի պաշտպանության նախարարության փոխանցմամբ Չեռնիգովի արվարձաններում նկատվել են ռուսական կողմիդիվերսիոն խմբեր, որոնք ոչնչացվել են։ 

Նշենք, որ վաղ առավոտյան Խերսոնից ստացված հաղորդագրությունների համաձայն՝ շրջանային կենտրոնն ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ շրջապատված է ռուսական զորքերով։

«Քաղաքն իրականում շրջափակված է, բոլոր կողմերից շատ ռուս զինվորներ և զինտեխնիկա կան, ելքերի մոտ արգելապատնեշներ են տեղադրում»,- «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում ասել է լրագրող Ալյոնա Պանինան, որը Խերսոնում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով