Թուրքիան առափնյա և ոչ առափնյա բոլոր երկրներին զգուշացրել է, որ թույլ չի տա ռազմանավերին անցնել Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մենք կատարել ենք և կշարունակենք կատարել Մոնտրոյի կոնվենցիայով ամրագրված դրույթները: Մենք զգուշացրել ենք բոլոր առափնյա և ոչ առափնյա երկրներին, որ ոչ մի ռազմանավ չի անցնի Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով։ Իսկ եթե ռազմանավը վերադառնում է իր բազան Սև ծովում, ապա անցումը չի արգելափակվում»,- Չավուշօղլուն։
Ինչպես ավելի վաղ պարզաբանել էր նախարարը, Թուրքիան կարող է փակել Բոսֆորն ու Դարդանելին ռազմանավերի անցման համար, բայց նույնիսկ այս իրավիճակում Ռուսաստանի Դաշնությունը իրավունք կունենա օգտագործել դրանք՝ նավատորմը բազա վերադարձնելու համար։ Ընդ որում, եթե այս որոշումը կայացնի Թուրքիան, ապա այն կտարածվի նաեւ Ուկրաինայի վրա։