Մենք ամբողջությամբ չեզոք կմնանք եւ չենք միանա ոչ ԵՄ-ի սանկցիաներին, ոչ էլ որեւէ այլ մեկի․ Բոսնիայի եւ Հերցեգովինայի նախագահության անդամ Միլորադ Դոդիկ

Բոսնիայի եւ Հերցեգովինայի նախագահության անդամ Միլորադ Դոդիկը լրագրողներին հայտարարել է, որ պետությունը չի միանա Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցներին։ 

«Մենք ամբողջությամբ չեզոք կմնանք եւ չենք միանա ոչ ԵՄ-ի սանկցիաներին, ոչ էլ որեւէ այլ մեկի»,- հայտարարել է նա РТРС ալիքի եթերում։ Բացի դրանից, քաղաքական գործիչը վստահեցրել է, որ Բոսնիան եւ Հերցեգովինան չեզոքություն կպահպանի Ուկրաինայում իրավիճակի ֆոնին՝ չնայած նրան, որ որոշ երկրներ կարծում են անհրաժեշտ է անհապաղ «կողմ ընտրել»։ Միեւնուն ժամանակ Դոդիկը նշել է, որ Բոսնիան եւ Հերցեգովինան  ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով