Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ ավարտվել է Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլը։
Նրա խոսքով՝ բանակցությունների հիմնական նպատակը Ուկրաինայի տարածքում կրակը դադարեցնելու և ռազմական գործողությունները կանգնեցնելու շուրջ հարցերի քննարկումն էր։
«Կողմերը առանձնացրել են մի շարք առաջնահերթ թեմաներ, որոնց վերաբերյալ նախանշվել են որոշակի որոշումներ։ Որպեսզի այդ որոշումներն ունենան իրականացման որոշակի հնարավորություններ, լոգիստիկ լուծումներ, կողմերը մեկնում են իրենց մայրաքաղաքներ խորհրդակցությունների»,- ասել է նա։
Պոդոլյակի խոսքով՝ կողմերը քննարկել են մոտ ապագայում բանակցությունների երկրորդ փուլի անցկացման հնարավորությունը, որոնց ժամանակ այդ թեմաները կոնկրետ զարգացման պրակտիկա կստանան։