Գնել Սանոսյանը և KFW բանկի տնօրենը քննարկել են Կապսի ջրամբարի ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հեռակապի միջոցով հանդիպում է ունեցել KFW գերմանական զարգացման բանկի տնօրեն (Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա և Կովկաս) Օլաֆ Ցիմելկայի հետ։
 
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, KFW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը, գործընկերներ Տարածքային զարգացման հիմնադրամից և այլք։
 
Հանդիպման ժամանակ քննարկվել են Կապսի ջրամբարի ծրագրի իրականացման վերաբերյալ հարցեր։ Քննարկվել է ծրագրում առաջընթաց ապահովելու խնդիրները։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով