factor.am: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Ուկրաինան եվրոպական երկիր է, և Եվրամիությունը ցանկանում է նրան տեսնել իր շարքերում։ Այս մասին ԵՀ ղեկավարը խոսել է Euronews-ին տված հարցազրույցում։
«Ուկրաինան մասնակցում է որոշ եվրոպական գործընթացների, օրինակ՝ ԵՄ միասնական շուկային ուկրաինական շուկայի ինտեգրմանը: Մենք շատ սերտ համագործակցում ենք, օրինակ, էներգետիկայի ոլորտում, այլ ոլորտներում: Ժամանակի ընթացքում Ուկրաինան պետք է միանա ԵՄ-ին, այս երկիրը մեզնից մեկն է, և մենք ցանկանում ենք նրան տեսնել եվրոպական ընտանիքում»,- ասել է ֆոն դեր Լեյենը։
Իր հերթին նախագահ Վլադիմիր Զելենսկին լույս երկուշաբթի գիշերը հայտնել է, որ բանակցություններ է վարել Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ, որտեղ բարձրացվել է Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության հարցը։